News 19 WLTX հեռուստաալիքը հրապարակել է պտտահողմի ավերիչ հետեւանքների տեսագրությունն ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի Լիի օկրուգում։
Մարտի 3-ին այդ մասին Միացյալ Նահագների ղեկավարը գրել է Twitter-ի՝ իր էջում։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ եթե Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները ձերբակալեն իրեն, ապա Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը կկատարի «վերջին սխալներից մեկը»։
2018-ի փետրվարին Թուրքիայի ներքին գործերի նախարարության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառը:
168.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանա-հայկական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները արագացված տեմպերով շարունակում են առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներ իրականացնել բետոնային, երկաթբետոնային կոնստրուկցիաներով:
Դեռևս մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ անհայտ պատճառներով քանդվել է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի Կարսում գտնվող տունը: Այս թեմայի շուրջ«Ermenihaber.am»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ: – Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Կարսում Եղիշե Չարենցին վերագրվող տունը քանդելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: – Այդ կառույցը հայերիս համար ունի խորհրդանշական […]
Կիրակի 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:
2019թ․ մարտի 8-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կմեկնարկի որսորդության և զենքի միջազգային «IWA 2019» ցուցահանդեսը։ Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 562 ընկերություն 121 պետությունից: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 11-ը։
32-րդ ամառային Օլիմպիական խաղերում արգելված կլինի ծխելը, խոսքը վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատարարություններից հետո, որ բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, Բաքուն փորձել է կոշտ արձագանքել և «գնդակը կրկին նետել» Հայաստանի տարածք։
Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով այդպես էլ չտրվեցին այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք կային հայ-իրանական հարաբերություններում։ Խոսքն առաջին հերթին տնտեսության մասին է։ Այս ոլորտում երկու երկրների միջև առկա է ահռելի պոտենցիալ, որը շարունակում է մնալ չիրացված։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան հուսադրող է համարել գործազրկության ներկայիս ցուցանիշները Եվրամիությունում։
«Ինչպես 3, 10 կամ 15 տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, սա իրատեսական չէ: Եթե նույնիսկ լինեն այդպիսի գումարներ, ապա նման ծրագրերը կյանքի կոչելու համար հարկավոր են տասնյակ տարիներ, բայց այստեղ կան ոչ միայն աշխարհագրական, այլև բազմակողմ քաղաքական խնդիրներ. նկատի ունեմ Վրաստան-ՌԴ, ՀՀ-Ադրբեջան, Իրան-Արևմուտք պատժամիջոցների առկայությունը»:
ՀՀ արտաքին տարածաշրջանային համակարգում, մասնավորապես` Եվրոպայում, ներկայումս լրջագույն մարտահրավերներից են «Բրեքսիթ»-ը և միգրացիոն ճգնաժամը:
«Ըստ պնդումների, երբ Եղիշե Չարենցի ընտանիքը Էրզրումից տեղափոխվում է Կարս, մի քանի տուն են փոխել: Մեկը Կարսի բերդի տակն է, որի մասին խոսում է գրականագետը: Այո՛, բերդի տակ ևս տուն ունեցել են, բայց դրա տեղը հայտնի չէ ու չի կարող լինել, որովհետև այդ հատվածում գտնվող հայկական բոլոր տները քանդված են»:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 3-ին կտա Ռուսաստանի հետ համատեղ «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության սկիզբը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին առաջարկել է ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը հանել:
Նիգերիայի հարավում նավթատար խողովակի պայթյունի հետևանքով անհետ կորել է առնվազն 50 մարդ:
Հնդկաստանն Քաշմիրում վերահսկողության գոտու մոտակայքում տեղի ունեցած ռմբակոծության համար մեղադրում է Պակիստանին:
Վենեսուելայի իշխանությունները Կոլումբիայի հետ սահմանը չեն բացի, քանի դեռ հարևան երկրից ագրեսիայի վտանգ կա:
Ճապոնական Հոկայդո կղզում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Ուշագրավ է, որ համանախագահները հայտարարությամբ են հանդես գալիս իրենց տարածաշրջանային այցից օրեր անց միայն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հնչեցին հայտարություններ երկու կողմից էլ։
Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը.
Էստոնիան՝ աշխարհում առաջին երկիրը, որն ստեղծել է Համացանցով քվեարկության համազգային համակարգ, գերազանցել է սեփական ռեկորդն այդ բնագավառում. նեկայիս խորհրդարանական ընտրություններում անձնական համակարգչով քվեարկել է յուրաքանչյուր չորրորդ ընտրողը, տեղեկացնում է BBC-ին:
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը:
Ուկրաինայի բնակչության կրճատումն սպառնում է երկրի ազգային անվտանգությանը եւ սպառնալիքի տակ է դնում ազգի գոյությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Եվրասիական տնտեսական միության հետ, որն ավելի ու ավելի շատ է քաղաքականացվում։առումով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է PDVSA նավթընկերության գրասենյակը Լիսաբոնից տեղափոխել Մոսկվա:
Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում Vale ընկերության ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 186: