
Հոնդուրասում լրագրողին գնդակահարել են ուղիղ հեռարձակման ժամանակ

Զինված մարդիկ, որոնք մոտոցիկլետով էին, Հոնդուրասում գնդակահարել են լրագրող Լուիս Ալմենդարեսին. նա մահացել է: Այդ մասին հաղորդել է տեղական Prensa հրատարակությունը:
Սեպտեմբերի 27-ին լրագրողը Facebook-ում ուղիղ հեռարձակում էր վարում երկրի կենտրոնական մասում գտնվող Կոմայագուա քաղաքից, երբ նրա վրա հարձակում կատարվեց: Երկու հոգի, որոնք ընթանում էին մոտոցիկլետով, նրա վրա կրակել են մի քանի անգամ, իսկ հետո թաքնվել: Ալմենդարեսը ստացել է երեք հրաձգային վերք: Վիրավոր լրագրողին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:
Սակայն սեպտեմբերի 28-ի առավոտյան 35-ամյա լրագրողը մահացել է: Երբ նրա գիտակցությունը տեղն է եղել, նա իշխանություններին պատմել է, որ խանութ էր գնում, երբ անսպասելիորեն հայտնվել են հարձակվողները: Այժմ իշխանությունները փորձում են պարզել նրանց գտնվելու վայրը: Criterio հրատարակությունը նշում է, որ Լուիս Ալմենդարեսը հայտնի էր նրանով, որ մերկացրել է տեղի ձեռնարկատերերին ու քաղաքական գործիներին, հատկապես կոռուպցիայի եւ թմրանյութերի շրջանառության հարցերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: