ԱՄՆ-ի բժիշկները հետաքրքրվել են «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութով
«Մայմոնիդես» կենտրոնի՝ ԱՄՆ-ի հեղինակավոր բուժհաստատություններից մեկի ավելի քան հարյուր բժիշկներ ու բուժաշխատողներ հետաքրքրություն են դրսեւորել «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի նկատմամբ՝ Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների հետ կայացած առցանց-ճեպազրույցի ընթացքում:
Այդ մասին ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հաղորդագրության մեջ: «Մայմոնիդես»-ը մարտ ամսից առաջնադիրքերում է գտնվում կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարում. նա ԱՄՆ-ի լավագույն հիվանդանոցների տասնյակի մեջ է մտել ինֆարկտների, սրտի այլ հիվանդությունների, ինչպես նաեւ թոքաբորբի բուժման գծով, եւ համավարակի ընթացքում այն ամբողջովին վերապրոֆիլավորել են կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման ուղղությամբ: Բոլոր բժիշկները, որոնք մասնակցել են ճեպազրույցին, COVID-19-ի բուժման մեծ փորձ ունեն: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում է կայուն իմունիտետ: ՌՈւՆՀ-ն հայտնել է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ եւ բջիջների իմունային պատասխան է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնց «Սպուտնիկ V» են պատվաստել, 1,4-1,5 անգամ գերազանցել է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով:
Համեմատության համար նշենք, որ AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերության՝ պատվաստում ստացած կամավորների եւ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացածների մոտ եղել է հակամարմինների մոտավորապես հավասար մակարդակը: «Գամալեյայի անվան կենտրոնի գիտնականներն ամերիկացի գործընկերներին մանրամասնորեն պատմել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի հիմնական փուլերի, ներառյալ անցկացված կլինիկական փորձարկումների, ինչպես նաեւ ներկայում անցկացվող հետգրանցումային կլինիկական փորձարկումների արդյունքների մասին, պատմել են հիմնադրամում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: