
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողներին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտադրություն է հայտնել ամբողջությամբ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Ես ցանկանում եմ ամբողջությամբ զարգացնել ճապոնա-ռուսական հարաբերությունները»,-ասել է Սուգան: Նրա խոսքով՝ ինքը խոստանում է վերջ դնել «հյուսիսային տարածքների» խնդրին, ինչպես Ճապոնիայում անվանում են Հարավային Կուրիլները, եւ «այն չթողնել հաջորդ սերունդներին»: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Սուգայի եւ Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին: Դրանք Ռուսաստանի ղեկավարի եւ սեպտեմբերի 16-ին Ճապոնիայի 99-րդ վարչապետ ընտրված Սուգայի առաջին բանակցություններն էին, ով այդ պաշտոնում փոխարինել է առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռացած Սինձո Աբեին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: