![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/un_security_counceil.thumb_.jpg)
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է սեպտեմբերին ԱԽ-ում նախագահող, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների»,- ասել է նա։
Նա նաև չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։ «Եթե դա անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի), որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ»,- հավելել է Աբարին։