
ԱՄՆ-ը կգնահատի ինքնաթիռներն ու սուզանվերը միջուկային ռազմամթերքով հանդերձելու ժամկետները. Politico

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զինվորականներին հանձնարարություն է տվել գնահատել միջուկային ռազմամթերքով ռազմավարական ռմբակոծիչների, սուզանավերի եւ բալիստիկ հրթիռների հանդերձման ժամկետները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրաճատման եւ սահմանափակման պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոական անվանումը՝ ՌՀՍ-3) գործողության ժամկետը լրանալու դեպքում: Սեպտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Այդ քայլը, հրատարկության զրուցակիցների խոսքով՝ կոչված է Մոսկվային ցույց տալու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը, որպեսզի ԱՄՆ-ի պայմաններով համաձայնագրի երկարաձման հասնի մինչեւ նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները:
Այժմ Թրամփի վարչակազմում, պնդում է թերթը, կարծում են, որ Մոսկվան համաձայնագրի երկարաձգման բանակցությունները ձգձգում է դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի հաղթանակի հույսով, որն ավելի վաղ հանդես է եկել պայմանագիրը պահանելու օգտին: Սպիտակ տանը, նշում է Politico-ն, նաեւ կցանկանային երկարաձգել ՌՀՍՊ-ն, բայց իրենց պայմաններով՝ ստանալով այնուհետեւ Չինաստանի մասնակցությամբ միջուկային պրոբլեմատիկայի շուրջն ավելի լայն քննարկումների անցկացման երաշխիքներ: Բացի դրանից, ավելի վաղ Վաշինգտոնը չի բացառել ՌՀՍ-3-ի շուրջը բանակցությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների այլ հարցերի հետ կապելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: