ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ Թուրքիան հեռու մնա ղարաբաղյան հակամարտությունից. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիային կոչ է արել պահանջել Թուրքիայից հեռու մնալ արցախա-ադրբեջանական հակամարտությունից: Այս մասին Բայդենը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ արագորեն աճում է զոհերի թիվը, Թրամփի ադմինիստրացիային անհրաժեշտ է անհապաղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին իրավիճակի ապաէսկալացման կոչ անել: Նա (Թրամփը թղթ.) նաև պետք է մյուսներից, այնպիսին, ինչպիսին Թուրքիան է, պահանջի հեռու մնալ այդ հակամարտությունից»,- գրել է Բայդենը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930