Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը:
Եվրասիական ինտեգրացման բնագավառում նկատվող հետընթացի մասին է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 5-ին ինտեգրացիոն կառույցների մասնակցության եւ Եվրոպայի կազմակերպությունների հետ համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում։
«Եթե մեզ անընդհատ հակառակորդը դնում է այնպիսի վիճակի մեջ, որ ասում է` հիմա հարձակվելու ենք, հիմա պատերազմելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, պաշտպանության նախարարը բարձրացնում է իր, հասարակության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է այն հնարավորությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է ընտրվել առանց այդ գործընթացին Հայաստանի մասնակցության:
Պակիստանի ավիաիշխանությունները Հնդկաստանի հետ հարաբերությունների սրվելու կապակցությամբ վերստին երկարացրել են իրենց օդային տարածությունն օգտագործելու արգելքը, այս անգամ՝ մինչեւ մարտի 6-ի առավոտը։
Հնդկաստանն իր Սու-30ՄԿԻ բազմանպատակային կործանիչները կհանդերձի Spice-2000 գերճշգրիտ իսրայելական ռումբերով, որոնք օգտագործվել են Քաշմիրի պակիստանյան մասում զինյալների վարժական ճամբարին հնդկական ռազմաօդային ուժերի հասցրած հարվածի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում, որ Հին աշխարհամասի երկրները համաձայնության գան Եվրոպայի համար խորհրդաժողով անցկացնելու շուրջը:
Վրաստանում երկրաշարժ էտեղի ունեցել: Սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 4,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Քոբուլետի շրջանի Խինո գյուղում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն:
Թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր չէ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում:
Սպիտակ տունն ԱՄՆ-ի Կոնգրեսում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դեմոկրատների նոր հետաքննությունն «ամոթալի» եւ «վիրավորական» է որակել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մարտի 4-ին հավաստել է, որ մի քանի շաբաթից Փհենյանում կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցությունների հերթական փուլը՝ աշխատանքային մակարդակով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան:
Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։
Ճապոնական Mitsubishi Regional Jet (MRJ) նոր մերձմայրուղային օդանավն ԱՄՆ-ում սկսել է թեստային թռիչքներ կատարել պատվիրատուներին առաջին մատակարարումների նախաշեմին, որոնք նշանակված են 2020 թվականին:
Հարցին՝ Փաշինյանն ի՞նքը պետք է գնա նման հանդիպումների, որտեղ բանակցային ֆորմատ է որոշվելու, թե՞ դա ԱԳՆ-ն պետք է անի, Ռ.Մեհրաբյանը պատասխանեց, որ ձևաչափի մասին որոշում երկրների ղեկավարներն են ընդունելու։
Բրիտանական Rolls-Royce ընկերությունն առաջիկայում պատրաստվում է դուրս գալ թուրք-բրիտանական «TF-X» ռազմական ինքնաթիռների ծրագրից։
«Զուրաբիշվիլիի ադրբեջանահաճո հայտարարության պատճառները մի քանիսն են»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած որոշ հայտարարություններին և հայ-վրացական հարաբերություններին։
Այսօր մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ «բավականին լավ օրակարգ է ունենալու»։ Այցը ուշագրավ է այն տեսանկյունից, որ դեռևս անորոշ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի կարևոր հենասյուն հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման և կիրարկման ճակատագիրը։
Վրաստանը, Ռումինիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը «Կասպից ծով-Սև ծով» միջազգային բեռնափոխադրման միջանցք ձևավորելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Այսօր չորս երկրների ԱԳ նախարարները հանդիպել են Բուխարեստում գործարքը ստորագրելու համար:
վ
Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները՝ սեւ ցուցակում ավելացնելով երկրի կառավարության յոթ ներկայացուցիչների:
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը մարտի 4-ին հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատների արձակման եւ ապրիլի 28-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օլեգ Գլադկովսկուն արձակել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնից:
Իրանում մարտի 4-ին հինգ մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով։
Թեհրանը շարունակում է կատարել իր հանձնառություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի շրջանակներում:
Եվրամիությունը մինչեւ 2020 թվականի մարտի 6-ը երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա տասնմեկ զինակիցների դեմ պատժամիջոցները՝ ակտիվների սառեցման տեսքով:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը չի հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակի: