Ռուսաստանը 2019-ի համար վճարում է կատարել Եվրոպայի խորհրդի բյուջեին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին ռուսական ստորջրյա նավերից մեկի վրա բռնկված հրդեհի արտանետումներից մահացել են նավի անձնակազմի անդամները, ովքեր կենսաչափական չափումներ էին իրականացնում:
Եվրոպայի մի շարք շրջաններում հունիսի վերջին հաստատված տապը «մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի համար»:
Գոլանի բարձունքների ուղղությամբ հրթիռներն արձակվել էին հունիսի 1-ին:168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիայի ռմբակոծությանը՝ նկատեց, որ այս տարվա ընթացքում սա արդեն 13-րդ նման գործողությունն է, որը, թերևս, ամենամասշտաբայինն է, քանի որ իրականացվել է միաժամանակ և՛ օդուժի, և՛ ռազմածովային ուժերի միջոցով։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ռաջնորդի և վարչապետի պաշտոնների ընտրարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը հանդես կգա Brexit-ից հետո Միացյալ Թագավորության և Եվրամիության երկրների միջև ազատ առեւտրի ռեժիմի սահմանման շուրջը բանակցություններ վարելու առաջարկությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Պեկին, որտեղ նրան դիմավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը:
Առնվազն 30 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը տարբեր աստիճանի այրվածքներ ստացել Նիգերիայի հարավ – արեւելքի գյուղերից մեկում բենզատարի բռնկման հետեւանքով:
Իզմիրի Ալիաղա գավառի Փեթքիմ նավահանգստում գիշերը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը պատկանող, նավթով բեռնված նավը:
Թալիբանի զինյալները հուլիսի 1- ին հարձակում են կազմակերպել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կառավարական շենքերից մեկի վրա` սպանելով 3 և վիրավորելով ավելի քան 90 մարդու` ներառյալ երեխաների:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործախարարության ղեկավար Վան Ին։
Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել:
Անկարան կդիտրակի Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունն իրեն F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումներից Վաշինգտոնի մերժման դեպքում:
Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում հուլիսի 2-ի առավոտյան ժամերին թուրքական ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները հետաքննություն են սկսել այն պնդման առնչությամբ, թե ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իր թիկնապահներին տվել է հանձնարարություններ, որոնք դուրս են գալիս նրանց ուղղակի պարտականությունների շրջանակներից:
Ամերիկյան զորակազմը վերջնական հաշվով անհրաժեշտ է դուրս բերել Աֆղանստանից, սակայն երկրում պետք է պահպանվի ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների մշտական ներկայությունը
«Տարածաշրջանային զարգացումները, մեր երկրների ներքին զարգացումներն ավելի պատասխանատու և ակտիվ երկկողմ աշխատանք են պահանջում մեր երկրների իշխանություններից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններում առկա արդի խնդիրներին։
Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտան՝ Ելիսեյան դաշտերը, վերստին հսկայական կինոթատրոնի կվերածվի բաց երկնքի տակ:
Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, լքել է ամուսնուն և իր հետ վերցրել երկու երեխային ու ավելի քան 31 մլն ֆունտ:
Պեկինում ավարտվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանի՝ Դասինի շինարարությունը:
Հարստացված ուրանի պաշարները, որոնք ունի Իրանը, գերազանցել են 300 կիլոգրամը՝ այն առավելագույն ծավալը, որը թույլատրված է աշխարհի տերությունների հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագրով:
Իրանը հուլիսի 7-ից հետո կշարունակի կրճատել իր պատավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջը Համատեղ համակարփակ պլանի գործողությունների (ՀՀՊԳ) շրջանակներում՝ չնայած INSTEX եվրոպական միջբանային մեխանիզմի գործարկմանը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտնել է, որ Իտալիան չի ընդունում Եվրահանձնաժողովում (ԵՀ) ղեկավար պաշտոնների նշանակումների՝ առաջարկված փաթեթը, քանի որ թելադրված է «միակ թեկնածուի» սկզբունքով, որից որոշվել է հրաժարվել:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հուլիսի 1-ին դադարեցրել է Միության հանգուցային պաշտոնների վերաբերյալ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը եւ այն հետաձգել է հուլիսի 2-ին:
Սիրիայի հյուսիս – արեւմուտքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածներն «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դիրքերին ոչ մի կերպ կապված չեն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 28-ին կայացած հանդիպման հետ:
«Մենք պիտի մի իրողություն ընդունենք, որ կան լուրջ տնտեսական հարաբերություններ Վրաստանի և իր հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, սակայն մենք չպիտի համեմատվենք»: Այս մասին նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ պատասխանելով 168. am-ի հարցին, թե մի քանի վերլուծաբանների նախանշած ադրբեջանաթուրքական դիրքերի ամրապնդումը Վրաստանում ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Կրեմլը պատրաստ է վրացի երգչուհի Նինո Կատամաձեին, որը որոշել է լիովին հրաժարվել Ռուսաստանում ելույթներից, պարզաբանել Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների սրման քաղաքական ասպեկտները:
Լեհաստանի տարածքում ամերիկյան Մարտական պատրաստության կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի ընթացիկ տարվա III եռամսյակում:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորվում նման կտրուկ անկումը, վրացագետը պատասխանեց. «Պիտի հասկանանք, որ պետության տնտեսական ակտիվությունը կապված է նաև ներքին իրադարձությունների հետ. երևի թե երկու երկրներում այդ իրադարձություններն ինչ-որ ձևով կարող էին իրենց ազդեցությունը թողնել»:
Ինդոնեզիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ասիայում խոշորագույն «Ջամաա Իսլամիա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ պարագլխին, որը հետախուզման մեջ էր գրեթե 16 տարի:
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հուլիսի 1-ի առավոտյան առնվազն 24 մարդ է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել է կիրճը: