Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել պատրաստվել ընտրություններում իրենց հաղթանակը տոնելուն:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ մեկ անգամ չէ ասել, որ թշնամու կարճաժամկետ ծրագրերից է Շուշիի գրավումը, որի դեպքում, ըստ թշնամու՝ վերջնականապես կարող է փոխվել ռազմական հավասարակշռությունը։
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետի արտգործնախարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդն իբր օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշ գիշերին հանդես կգա հայտարարությամբ եւ կհայտնի ընտրություններում մեծ հաղթանակի մասին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի:
Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի միջոցով Սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին, որը գերեվարվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից, մանրամասներ է ներկայացրել Ադրբեջան իր տեղափոխվելու և հայերին սպանելու վերաբերյալ թուրք զինծառայողներից հրահանգներ ստանալու վերաբերյալ:
Թուրքիայի արեւմտյան Իզմիրի նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 114-ի:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սիրիացի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ, ասված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է գերեվարված երկրորդ վարձկանի՝ ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբետ ալ-Հաջիի հարցաքննությունը։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:
Նոյեմբերի 3-ին նավթի համաշխարհային գներն աճուրդների ընթացքում ընկնում են, հայտնում է RT-ն:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1943 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 44 522 դեպք: Ապաքինվել է ևս 1 833 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 28 633:
Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Պիտեր Օմզիխտը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների համար այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ հարցադրմամբ դիմել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլեկին:
Սիրիայի ահաբեկիչները մտադիր են հրետակոծել Իդլիբի շրջանը, իսկ հետո մեղադրել Սիրիայի կառավարական զինված ուժերին թուրքական զորքերին հարվածելու մեջ:
Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանի Տարածքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Կասպից ծովում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ռուս քաղաքագետ Դենիս Դենիսովը մեկնաբանել է ԱՄՆ-ի`Լեռնային Ղարաբաղի հակմարատության գոտում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ մտցնելու առաջարկը: Այս մասին տեղեկանում ենք iz.ru կայքից:
Միջազգային ահաբեկչությունը` Սիրիայում, Լիբիայում և այլուր, իսկ այժմ էլ՝ Արցախում, գործում է Թուրքիայի հովանավորությամբ, իսկ Թուրքիան գործում է աշխարհի հովանավորությամբ ու թողտվությամբ: Միջազգային հանրությունը կանաչ լույս է վառել Թուրքիայի բոլոր քայլերի, ոտնձգությունների ու սանձարձակ երթևեկի առաջ: Վարձկան գրոհայիններ հավաքագրող և ահաբեկչական խմբավորումներ ստեղծող Թուրքիայի նախագահն այդ իսլամիստ ծայրահեղականների, կրոնական մոլեռանդների շրջանում ինքնահռչակ սուլթան ու մեծ խան է ընդունվում:
Ամերիկյան Էլիտան Ռուսաստանը համարում է ոչ թե գործընկեր, այլ մրցակից կամ նույնիսկ թշնամի. ուստի քաղաքական թիմերից ոչ մեկը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում չի ջանա կարգավորել նրա հետ հարաբերությունները:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են ուղղված Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը օրինական է ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունները և կիսում ԵԱՀԿ-ի նախնական գնահատականը, որ դրանք ընդհանուր առմամբ անցել են մրցակցային միջավայրում հիմնարար ազատությունների պահպանմամբ: ԱՄՆ դեսպանությունը քննադատել է ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները՝ նշելով, սակայն, որ դրանք բավարար չեն ընտրությունները ոչ լեգետիմ ճանաչելու համար:
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է «Укрспецэкспорт»-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի կատարումը П-18 ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարությամբ վճռականորեն դատապարտել է վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում և Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանի վրա ճնշումը Վիեննայի ահաբեկչությունից հետո կուժեղանա: Չմոռանանք, որ Ավստրիայում «գորշ գայլերի» գործունեությունը արգելված է…»:
Վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության:
«Այսինքն՝ այն, ինչ արվում է հիմա: Իսկ ընդհանուր առմամբ, կարող է զսպել նաև ռազմական գործողությունների երկարումը: Թեև մեր ռազմական փորձագետներն էլ նշում են, որ նրանք գուցե ունեն պլան Բ, բայց ըստ էության, իրենք ծրագրել են արագ պատերազմ, որը հիմա չկա, և հռետորաբանության կոշտացումը, նաև՝ ռազմաճակատում օգտագործվող սպառազինության տեսակները, խոսում են այն մասին, որ չունեն այն ցանկալի արդյունքը, որը ծրագրում էին ունենալ՝ գոնե այս ժամանակահատվածի համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ պատերազմի ամեն օրն աշխատում է Ալիևի իշխանության և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ: