Բաժիններ՝

Թրամփը հավաստել է, որ կարգելափակի ռազմական բյուջեի՝ Կոնգրեսի կողմից համաձայնեցված նախագիծը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կոնգրեսին, որ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեի՝ օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից համաձայնեցված նախագծում մնացել է հիշատակումը սոցիալական ցանցերը պատասխանատվությունից ազատելու մասին: Թրամփը հավաստել է, որ կարգելափակի փաստաթուղթը:

«Շատ տխուր եմ մեր երկրի համար: Այնպես է թվում, թե (Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեի ղեկավար հանրապետական) Ջեյմս Ինհոֆը (հաղորդակցությունների ոլորտում էթիկայի մասին օրենքի) 230-րդ բաժնի բացառումը չի ներառի ռազմական բյուջեի նախագծում,- ասված է Twitter-ում նախագահի գրառման մեջ:- Շատ վատ է մեր ազգային անվտանգության եւ ընտրությունների արդարության համար: Դրա լուծման վերջին շանսը: Ես վետո կկիրառեմ»:

Հաղորդակցությունների ոլորտում էթիկայի մասին 1996 թվականի օրենքի 230-րդ բաժինը տեխնոլոգիական ընկերություններին պաշտպանում է դատական հայցերից օգտատերերի կոնենտի տարադրման, հեռացման կամ այլ սահմանափակման դիմաց:

Մայիսի վերջին ԱՄՆ-ի ղեկավարն ստորագրել է կատարողական հրամանագիր երկրում սոցցանցերի գործունեության կարգավորման մասին: Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը կոչված է ճյուղում սահմանելու կարգավորման նոր միջոցներ այդ բաժնի հիման վրա: Ինչպես այն ժամակ նշել է Սպիտակ տան ղեկավարը, գրաքննության կամ քաղաքական գործողությունների մեջ ներքաշված սոցիալական ցանցերն այլեւս պաշտպանություն չեն ունենա պատասխանատվությունից: 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեն պետք է կազմի 740 միլիարդ դոլար:

Մասնավորապես, նախատեսվել է Պենտագոնի բազային կարիքների համար 635,5 միլիարդ դոլարի հատկացում, 26,6 միլիարդ դոլար՝ ազգային անվտանգության բնագավառում էներգետիկայի նախարարության գծով ծրագրերի իրականացման համար: Արտասահմանում գործողությունների իրականացման համար հատկացփել է 69 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս