Բաժիններ՝

Reuters-ն անարդյունավետ է համարում Թուրքիայում իրականացվող կարանտինային միջոցառումները

Reuters միջազգային լրատվական գործակալությունը համապարփակ վերլուծություն է հրապարակել Թուրքիայում կորոնավիրուսի (Covid-19) կանխարգելման համար իրականացվող կարանտինային միջոցառումների և արգելքների վերաբերյալ։

Ըստ այդ վերլուծության՝ արգելքները չեն կարողացել խոչընդոտել վարակի տարածմանը։ «Թուրքիայում կորոնավիրուսային դեպքերը կանխելու նպատակով կիրառվող սահմանափակումները չկարողացան վերահսկել վարակի երկրորդ ալիքը։

Արդեն յոթ օր է, մեծ արագությամբ ավելանում է կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը և չնայած նախագահ Էրդողանի կառավարության՝ վարակի երկրորդ ալիքը վերահսկելու համար գործադրած ջանքերին, թվերը դեռևս շատ բարձր են։

Թուրքիան նախատեսում էր հայտարարել, որ կորոնավիրուսի պատճառով անկում ապրող տնտեսությունը արդեն վերականգնվում է, սակայն տնտեսության վիճակի որոշակի բարելավումը, որի միջոցով Էրդողանը կարողացավ քաղաքական աջակցություն ստանալ, այժմ վտանգված է նոր համաճարակով»,- գրված է Reuters գործակալության վերլուծության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս