
Վիսկոնսինի Գերագույն դատարանը մերժել է Թրամփին՝ վերանայել ընտրությունների արդյունքները

Վիսկոնսինի Գերագույն դատարանը դեկտեմբերի 3-ին հայտարարել է, որ չի քննի ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի հայցն ամերիկյան այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, դատարանների մեծ մասը եկել է այն եզրակացության, որ հայցը, որը ներկայացվել է ավելի վաղ այս շաբաթ, պետք է քննել ավելի ցածր ատյանի դատարանում:
Հայցի նպատակը եղել է Վիսկոնսինի դատական իշխանություններին համոզել՝ չհաշվել ավելի քան 200 հազար քվեաթերթիկները, որոնք ստացվել են նահանգի «դեմոկրատական» շրջաններից: Այդ նախաձեռնության հաջողության դեպքում Թրամփը ռեալ հնարավորություն կունենար Վիսկոնսինում հասնել իր օգտին ընտրությունների արդյունքների վերանայման. պաշտոնական տվյալների համաձայն, այնտեղ նա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին զիջել է մոտավորապես 20 հազար ձայն: Թրամփի շտաբի իրավաբանները ներկայում փորձում են մի քանի նահանգներում դատարանների միջոցով հասնել ընտրությունների արդյունքների վերանայման, բայց դեռեւս նրանց ջանքերն արդյունքներ չեն տվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: