Բաժիններ՝

Վեցկիլոմետրանոց մոխրասյուն է բարձրացել Կամչատկայում Կլյուչևսկի հրաբխի վրա

Կլյուչեւսկի գործող հրաբուխը, որը ժայթքել է Կամչատկայում, դեկտեմբերի 3-ի առավոտյան ծովի մակերեույթի նկատմամբ մինչեւ 6 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՀԱՄ-ի (Հեռավորարեւելյան մարզ) Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի (ՀՍԻ) Կամչատկայի հրաբուխների ժայթքումների արձագանքման խումբը (KVERT):

«Տեսանյութերի եւ արբանյակային տվյալների համաձայն, մոխրի շլեյֆը տարածվում է հրաբխից 13 կիլոմետր դեպի արեւելք-հյուսիս-արեւելք»,-ասվում է հաղորդագրության մեջ: KVERT-ը այս հրաբխի վտանգավորության նարնջագույն կոդ է սահմանել օդագնացության համար: Կլյուչեւսկի շրջանում օդանավերի երթեւեկության միջազգային ուղեգծեր չեն անցնում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունում «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են, որ տարածաշրջանի բնակավայրերում մոխրատեղումներ դեռ չեն գրանցվել: Կլյուչեւսկին գործող հրաբուխ է, որ գտնվում է Կամչատկայի արեւելքում. նրա բարձրությունը կազմում է 4,85 հազար մետր: Այն գտնվում է Պետրոպավլովսկի Կամչատկայից 360 կիլոմետր հեռավորության վրա, նրա լանջին գտնվում է Կլյուչի գյուղակը: Կլյուչեւսկին աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս