Բաժիններ՝

Ջոնսոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութին հավանություն տալը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆանտաստիկ է համարել այն նորությունը, որ Բրիտանիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին:

«Այն, որ MHRA-ն (Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքների հսկողության գործակալություն) հավանություն է տվել COVID-19-ի դեմ Pfizer-ի եւ BioNTech Group-ի պատվաստանյութին, դա ֆանտաստիկ (նորություն) է: Հենց պաշտպանությունը, որը մեզ տալու է պատվաստանյութը, թույլ կտա վերջին հաշվով վերադառնալ առօրյա կյանքին եւ վերստին գործարկել տնտեսությունը»,-Ջոնսոնը գրել է Twitter-ում:

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին հավանություն է տրվել Մեծ Բրիտանիայում կիրառելու համար: Հաջորդ շաբաթվա սկզբից Միացյալ Թագավորությունում կսկսվի կորոնավիրուսի դեմ մարդկանց պատվաստման ծրագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս