
Ֆրանսիայում կարող են 18 մզկիթ փակել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը սկսել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գտնվող մզկիթների նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆրանսիական «Le Figaro»-ն: Ըստ շրջաբերականի, որը թվագրվում է նոյեմբերի 27-ով՝ խոսքը 76 մզկիթի մասին է, որոնցից 16-ը Փարիզում են կամ մոտակայքում, 60-ը՝ Ֆրանսիայի մյուս շրջաններում: 76 մզկիթներից 18-ի նկատմամբ «անվերապահ գործողություններ» կիրականացվեն, ընդհուպ մինչև կփակվեն:
Ժերալդ Դարմանինը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման օրվանից ի վեր վերջին 3 տարվա ընթացքում 43 մզկիթ է փակվել:
Մակրոնի վարչակազմի պատրաստած «Իսլամիստ անջատողական» նախագիծը, որը կներկայացվի Նախարարների խորհրդին դեկտեմբերի 9-ին, նպատակ ունի ավելի սերտորեն վերահսկել մզկիթների ֆինանսավորումը, ավելացնել վերահսկողությունը մահմեդական միավորումների վրա և կանխել արտասահմանից կրոնական պաշտոնյաների գալը: