Բաժիններ՝

Իսպանացի կուրսանտները ֆաշիստական հիմն են երգել տոնի ժամանակ. Marea

Իսպանիայի ՌԾ ուժերի ռազմածովային ակադեմիայի կուրսանտները ֆաշիստական երգ են երգել սովորողների համար ավանդական տոնի ժամանակ, ինչի մասին վկայում է տեսագրությունը, որն արվել է միջոցառման ընթացքում: Այդ մասին հաղորդել է Marea պոր ակոչելով իր տրամադրության տակ հայտնված տեսագրությունը:

Խոսքը «Primavera» երգի մասին է, որը համարվում է այսպես կոչված «Երկնագույն դիվիզիայի» (իսպանացի կամավորների 250-րդ դիվիզիան) հիմնը, դիվիզիա, որը ԽՍՀՄ-ի դեմ է մարտնչել վերմախտի կազմում եւ մասնակցել է Լենինգրադի բլոկադային:

Ինչպես հաղորդել է Marea-ն, տեսագրությունն արվել է դեռ 2018 թվականի նոյեմբերին: Նրանում երիտասարդները, ինչպես զինվորական համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով, ավանդական տոնի ժամանակ, որը կուսանտների համար կազմակերպվում է ուսումնական տարեշրջանից առաջ, միասին երգում են «Primavera»-ն: Նաեւ տեսագրության մեջ երեւում է, որ նրանցից ոմանք բարձրացնում են ձեռքերը նացիստական ողջույնի ձեւով:

Իսպանիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացվել է տեսանյութի գոյության մասին, սակայն առայժմ ոչ մի արձագանք չի հետեւել: Նման բնույթի միջադեպեր ավելի վաղ պատահել են զինծառայողների շրջանում: Անցած շաբաթ պորտալը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Իսպանիայի զինված ուժերի օդադեսանտային բրիգադի զինծառայողները ցույց են տալիս նացիստական ողջույնը՝ այդ նույն հիմնի ներքո: Իսպանիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն, երեք անձանց նկատմամբ կիրառվել են տուգանքի միջոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս