Բաժիններ՝

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ խոցելու մասին:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հրթիռները խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:

«Հայտնում ենք, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երկուսն էլ խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով», – ասվում է հայտարարության մեջ:

Վերջին անգամ Գազայի հատվածից Իսրայելը հրթիռակոծվել էր նոյեմբերի 21-ին: Ի պատասխան՝ Իսրայելի կործանիչներն ու ուղղաթիռները գրոհ էին իրականացրել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան ռազմական դիրքերի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031