Բաժիններ՝

Մակրոնի մոտ անցել են կորոնավիրուսով վարակման ախտանիշները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլեւս կորոնավիրուսով վարակման ախտանիշներ չունի: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի՝ դեկտեմբերի 24-ին տարածված հայտարարության մեջ: «Հանրապետության նախագահի մոտ այլեւս չեն նկատվում կորոնավիրուսով վարակման ախտանիշներ»,- հայտարարել են Ֆրանսիայի պետության ղեկավարի վարչակազմում: Այնտեղ ընդգծել են, որ հիվանվության ժամանակ Մակրոնը շարունակել է աշխատել «եւ անցկացնել անհրաժեշտ խորհրդատվություններ»:

«Նույն կերպ էլ նա կշարունակի կատարել իր պարտականություններն առաջիկա ժամերին եւ օրերին»,- հավելել են Ելիսեյան պալատում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը հանդիպումներն անցկացնում է տեսակապի ձեւաչափով: «Գործող սանիտարական կանոնակարգի համաձայն՝ նախագաի մեկուսացումը կարող է դադարեցվել յոթ օրն ավարտվելուց հետո,- շարունակել են վարչակազմում:- Սուրբ Ծննդից մի քանի ժամ առաջ Մակրոնը կցանկանար հիշեցնել արգելման միջոցների, սենյակների օդափոխման, դմակներ կրելու, ձեռքերը կանոնվորապես լվանալու եւ ամենօրյա շփումների քանակը սահմանափակելու կարեւորության մասին»: Հանրապետության նախագահը նաեւ ֆրանսիացիներին մաղթել է լավ տոներ եւ վստահություն է հայտնել, որ կարող է ապավինել յուրաքանչյուրին կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում:

Դեկտեմերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, եւ դրա արդյունքը եղել է դրական: Նախագահի վարչակազմում հայտարարել, որ Ֆրանսիայի ղեկավարը «կշարունակի աշխատել եւ իր գործունեությունն իրականացնել հեռավար»: Նա ինքնամեկուսացել է Վերսալի Լանտեռն իր քաղամերձ նստավայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս