Բաժիններ՝

Սիրիայի ՀՕՊ-ը հակահարված է տվել Իսրայելի հրթիռային գրոհին Համայի նահանգում

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները կարողացել են խոցել այն հրթիռների մեծ մասը, որոնք դեկտեմբերի 25-ին իսրայելական բանակն արձակել էր Համայի նահանգի արեւմտյան մասի ուղղությամբ: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է Սիրիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր տնօրինությունը՝ վկայակոչելով արաբական հանրապետության պաշտպանական գերատեսչության մի աղբյուր:

«Մեր հակաօդային պաշտպանության միջոցները կալանել են թշնաական հրթիռները եւ խոցել դրանց մեծ մասը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի տվյալներով՝ հարվածը հասցվել է Լիբանանի օդային տարածությունից:

Ավելի վաղ տիօրինությունը տեղեկացրել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը պատասխանում են հրթիռակոծությանը Համայի արեւմուտքում: Նշվել է, որ գրոհի օբյեկտ կարող էր լինել գիտահետազոտական կենտրոնը, որը գտնվում է Մասյաֆ քաղաքի մերձակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031