Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը 130 մլն դոլարով ավելացրեց հիպերձայնային զենքից պաշտպանության ֆինանսավորումը

ԱՄՆ-ի Կոնգրեսը 130 միլիոն դոլարով ավելացրել է Հակահրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն՝ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին)՝ երկու շաբաթ առաջ հավանության արժանացած ռազմական բյուջեի շրջանակում: Այդ լրացուցիչ միջոցները, ինչպես դեկտեմբերիտ 23-ին հայտնել է Defence News թերթը, կհատկացվեն արբանյակների նոր խմբավորման ստեղծման համար, որոնք ունակ կլինեն հսկելու հիպերձայնային զենքի տեղափոխությունները:

«Ցածր ուղեծրում գտնվող արբանյակները կտրամադրեն հիպերձայնային զենքի նպատակակետի ցումցան տվյալները, որը (հսկման համար ) սակավ նկատելի է եւ կարող է խուսավարել թռիչքի ժամանակ, ինչը թուլ կտա փակել մեծ ճեղքվածքը հրթիռների արձակման ազդարարման ամերիկյան համակարգում»,- ասված է հրապարակման մեջ: Լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման նախաձեռնողները, գրում է հրատարակությունը, տարվա ընթացքում մտահոգություն էին հայտնում այն բանի առիթով, որ Հակահրթիռային պաշտպանության գործակալության բյուջեում միջոցներ չեն նախատեսվել տիեզերքում հիպերձայնային զենքի եւ բալիստիկ հրթիռների հսկման տվիչի (HBTSS) ստեղծման համար, մինչդեռ գործակալությունը Կոնգրեսից պահանջել էր 108 միլիոն դոլար տրամադրել նշված նպատակների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս