Բաժիններ՝

Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ի «հնգյակի» առերես գագաթնաժողով անցկացնելու անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի ԱԽ-ի գագաթնաժողովը հարկավոր է անցկացնել առերես ձեւաչափով, Մոսկվան հուսով է, որ այն կկայանա մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ հանդես գալով «Երկխոսություն հանուն ապագայի» համաժողովում:

«Իհարկե, կարելի է այն անցկացնել նաեւ տեսակապով, բայց մենք համոզված ենք՝ հաշվի առնելով կուտակված խնդիրների կարեւորությունները եւ դժվարությունները, առերես հանդիպում է պահանջվում: Հուսով եմ, որ մենք այն կանցկացնենք մոտ ժամանակներս»,-ասել է Լավրովը:

«Անպայմանորեն խնդիրներից մեկը կլինի ռազմավարական կայունության հետ կապված իրադրության քննարկումը, որտեղ Միացյալ Նահանգները վնասել են բոլոր մեխանիզմները, որոնք թեկուզեւ ինչ-որ ձեւով վերահսկել են սպառազինությունը»,-հավելել է նախարարը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին առաջարկել է կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ղեկավարների հանդիպում:

Այսօր ՌՀՍ-3-ը (Ռազմավարական հարձակողական սպառազինություններ) Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միակ գործող պայմանագիրն է սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ, բայց նրա ժամկետը լրանում է2021 թվականի փետրվարի 5-ին:

Եթե այն չերկարացվի, աշխարհում չի մնա որեւէ համաձայնագիր, որը սահմանափակում է խոշորագույն միջուկային տերությունների զինանոցները: Պուտինը դեկտեմբերին տեղի ունեցած ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է այդ թեմայով երկխոսության, բայց արձագանքի է սպասում ամերիկացի գործընկերների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս