Բաժիններ՝

Մահացել է Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն

Կյանքից հեռացել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար, ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան նշանակված Օլեգ Կրավչենկոն: Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նա ոչ միայն բարձր կարգի պրոֆեսիոնալ էր, այլ նաև բարի, պատասխանատու անձնավորություն էր, ամուսին և ընտանիքի հայր»,- նշել են ԱԳՆ-ից:

Դիվանագետի մահվան պատճառները դեռ չեն նշվում:

Օլեգ Կրավչենկոն Բելառուսի Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2017թ. հունվարից: 2020թ. հուլիս ամսին նշանակվել է ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031