Բաժիններ՝

ԱՄՆ Նեշվիլ քաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել

ԱՄՆ Թենես նահանգի Նեշվիլ քաղաքում Սուրբ Ծննդյան առավոտյան պայթել է կայանված ֆուրգոն, ինչի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ողջ նահանգում խափանվել են կապի համակարգերը:

Այս մասին հայտնում է BBC-ն: Ոստիկանությունը կարծում է, որ պայթյունը միտումնավոր է կազմակերպվել: Կրակոցների մասին հաղորդագրություններին արձագանքող ոստիկանության սպաները ժամը 06:00-ին հայտնաբերել էին ֆուրգոն, որից տարածքը լքելու մասին նախազգուշացում էր արվել: Մի քանի րոպե անց ֆուրգոնը պայթել է:

Ֆուրգոնը պայթել է հեռահաղորդակցական հսկա AT&T- ին պատկանող շենքի մոտ: Նեշվիլի միջազգային օդանավակայանից թռիչքները կարճ ժամանակով դադարեցվել էին պայթյունից կրած վնասի պատճառով, բայց այժմ վերսկսվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031