Բաժիններ՝

Սինայի թերակղզում տեղի է ունեցել գազատարի պայթյուն

Գազատարի պայթյուն է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզում, զոհեր չկան: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Սինայի նահանգապետ Մոհամեդ Աբդել Ֆադիլ Շուշուին:

Նրա հայտարարության մեջ ասվում է, որ պայթյունը գրանցել են դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, Էլ-Արիշ քաղաքում: Նրա խոսքով՝ միջադեպը չի ազդել բնակելի շրջաններում եւ արդյունաբերական գոտիներում գազի մատակարարման վրա:

Պայթյունի պատճառը դեռ չի պարզվել, կատարվում է հետաքննություն: Միեւնույն ժամանակ, անվտանգության աշխատակիցների եւ ականատեսների խոսքով, պայթյունից առաջ անհայտ անձինք տեղադրել են պայթուցիկ սարքեր եւ թաքնվել:

Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի հայտարարել տեղի ունեցածի պատասխանատվության մասին: Մեկ ամիս ավելի վաղ Հյուսիսային Սինայում գազատարի պայթյունի համար պատասխանատվությունն ստանձնել էր մի խմբավորում, որը կապված է «Իսլամական պետության հետ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս