Բաժիններ՝

Բեռլինում հրաձգությունից տուժածների թիվը հասել է 4-ի

Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է 4-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:

Գերմանիայի Քաղաքային փրկարար ծառայության տվյալներով` երեք անձ ստացել է ծանր վիրավորում, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Մեկ այլ տուժածի դուրս են բերել Լանդվեր ջրանցքից, նա ունեցել է ոտքի վնասվածք: Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդն ինքն է նետվել ջուրը:

Դեպքի վայրը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակի կողքին է: Այնտեղ ժամանած ոստիկանները որոնում են բախման մասնակիցներին: Որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև ուղղաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս