Ուգանդայում 30 մարդ է խեղդվել Ալբերտ լճում նավակը շրջվելու հետևանքով
Ուգանդայում առնվազն 30 մարդ է խեղդվել Ալբերտ լճում նավակը շրջվելու հետեւանքով: Դեկտեմբերի 25-ին այդ մասին հայտնել է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը:
«Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան, երբ ձկնորսները պատրաստվում էին ափ դուրս գալ ձկան որսով,- հայտարարել է Ռունգա ավանի նավամատույցի ծառայության աշխատակից Աշրաֆ Օրոմոն:- Նավակում եղել է 47 մարդ, փոխադրվում էր ձուկ, որը նախատեսված էր շուկայում վաճառելու համար: Նավամատույց մտնելիս նավակը շրջվելէ»:
Նրա խոսքով՝ զոհվել է 30 մարդ, հաջողվել է փրկել 12-ին, մնացածները համարվում են անհայտ կորածներ: Ալբերտ լիճը մեծությամբ յոթերորդն է Աֆրիկայում եւ մտնում է Նեղոսի վերին հոսանքի ջրային համակարգի մեջ: Այն գտնվում է Ուգանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին: Լճի երկարությունը 160 կիլոմետր է, լայնությունը՝ 30 կիլոմետր: Առավելագույն խորությունը 51 մետր է:
Ալբերտ լճում հաճախ են տեղի ունենում մակույկների եւ նավերի հետ կապված զանազան միջադեպեր, քանի որ այն ինտենսիվորեն օգտագործվում է ինչպես մարդկանց եւ բեռների փոխարդումների, այնպես էլ ձկնորսության համար: Անցած մայիսին այտեղ ֆուտբոլի ութ երկրպագուներ են խեղդվել մակույկը շրջվելու հետւանքով, իսկ 2016 թվականի դեկտեմբերին խեղդվել են տեղի երկու ֆուտբոլային թիմերի 30 խաղացողներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: