«Նա հստակ ասել է, որ ընդունելի է Հայաստանի տեսակետը, և այն, ինչ հայտարարվել էր վարչապետի կողմից, որ հակամարտության լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա ակնհայտ ճշմարտություն է, որի հետ դժվար է վիճել, ինչպես ընդունեց պարոն Լավրովը: Այստեղ նաև կարևոր պահ կա, որ Լավրովը չվիճարկեց Արցախի առանձին սուբյեկտ լինելու հարցը: Կարծում եմ՝ սա է նաև պատճառը, որ Ադրբեջանում նման խուճապահար արձագանք է ստացել: Կարծում եմ՝ Արցախի հարցին ծանոթ ցանկացած անձ պետք էր այս ամենը հասկանար ու ընդուներ, և այս առումով Լավրովի հայտարարությունը շատ մեծ նորություն չէր»,- նշեց Միքայել Զոլյանը:
«Ներկայումս ես խոսում եմ Ադրբեջանի նախագահի անունից, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ և ՀՀ ժողովուրդների համար: Իհարկե, դա հեշտ խնդիր չէ լուծելը, բայց քանի որ մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովրդի ապագայի համար, նշանակում է՝ մեր տարածաշրջանի ապագայի համար, դա նշանակում է՝ մեր աշխարհի ապագայի համար: Մենք պետք է իրական ջանքեր ներդնենք լուրջ փոփոխության համար»,- ասաց Փաշինյանը
Կրեմլում մեկնաբանել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջեւ բանակցություններ կազմակերպելու առաջարկությունը, նշելով, որ այդպիսի հանդիպումը պետք է լինի նախապատրաստված։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 12-ին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնելու պլանների մասին։
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Իտալիայի հարավում վտանգի աձենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարփ անձրեւների եւ ամպրոպների պատճառով:
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։
Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ին Գազայի հատվածից առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը կալանվել է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են՝ Իսպանիայի եւ Ֆրանսայի միջեւ սահմանին՝ արգելափակելով ճանապարհը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում։
Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրէջք է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար:
Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն ուսանողական երիտասարդության թվից նոյեմբերի 12-ին շարունակում են փողոցային ակցիաները՝մեգապոլիսում տրանսպորտային կոլապս ստեղծելու նպատակով:
Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին հաղորդել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը:
Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան նոյեմբերի 11-ին հայտնել է, որ որոշում է ընդունել պաշտոնաթողություն խնդրելու: «Հայրենակիցնե՛ր, այսօր … ես հրաժարական եմ տալիս նախարարի պաշտոնից»,- ասել է նա տեսաուղերձում:
Իրանի իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարարության կարգադրությամբ արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքի վաճառքը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ՕՊԷՔ+-ի երկրները, որոնք դեկտեմբերի 5-6-ը հանդիպման կհավաքվեն Վիեննայում՝ 2020 թվականի մարտից հետո նավթի հանույթի մակարդակների քննարկման համար, ամենայն հավանականությամբ, կպահպանեն հանույթի կրճատման համաձայնագրի գործող պայմանները:
Լույս նոյեմբերի 11-ի գիշերը Կամչատկայում սկսվել է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչեւսկայա սոպկայի գագաթնային ժայթքումը:
Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի (ավելի քան 51․2 մլն դոլարի) փոխհատուցում վճարել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատագամավոր Ալփայ Անթմենի հարցմանը։
Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։
Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել է ինքնահռչակ Կոսովոյի անկախության՝ իր ճանաչումը հետկանչելու մասին՝ դառնալով 16-րդ երկիրը, որն այդ կերպ է վարվել:
Բլոգեր Դեն Բիլզերյանը, որը նաև հայտնի է որպես «Instagram-ի թագավոր», հայտարարել է 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է նոյեմբերի 11-ին Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացում ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը:
Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար»-ը, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Կուբանի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների զանգվածային հոսպիտալացման դեպքերի մեծամասնության պատճառը նորովիրուսն է:
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների թվաքանակը, որոնք թունավորման ախտանիշներով դիմել էին բժշկական օգնության, 57-ից ավելացել է մինչեւ 65:
Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլեւս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձեւավորելու, նա կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել եւ նույն բանն սպասում է Սոցիալիստական կուսակցությունից:
Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին:
Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների: