Թուրքական լիրայի արժեզրկումը նոր թափ է ստացել

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքականլիրան շարունակում է անկում գրանցել։ Մարտի 29-ին առավոտյան 1 ամերիկյան դոլարը եթե կազմում էր 8.05 թուրքական լիրա, ապա օրվա ընթացքում շեշտակի անկում է արձանագրվել և փոխարժեքը հասել է 8.17-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լիրայի արժեզրկմանը նպաստող գործոններից են ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկումը, ինչպես նաև տնտեսության կառավարման ոլորտում առկա խնդիրները։

Թուրքիայի Կենտրանոկան բանկի նախագահ Նաջի Աղբալի պաշտոնանկությունից և նրա փոխարեն Շահափ Քավջըօղլուի նշանակումից հետո 1 ամերիկյան դոլարը 7.20-ից հասավ 8.50 լիրայի։

Մարտի 26-ի դրությամբ փոխարժեքը մի փոքր կայունացավ՝ դառնալով 8.01, սակայն շաբաթվա սկցբից արդեն թուրքական լիրայի արժեզրկումը նոր թափ է ստացել և շարունակում է անկում ապրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031