Թրամփը կայք է ստեղծել իր կողմնակիցների հետ շփվելու համար
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է կայք, որը նախատեսված է իր կողմնակիցների հետ հաղորդակցման համար, մարտի 30-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։ Կայքի տեղեկատվության համաձայն՝ ռեսուրսը նախատեսված է «Թրամփի վարչակազմի հիանալի ժառանգության պահպանման եւ «Ամերիկան ամենից առաջ»(America first) կարգախոսի առաջմղման» համար: Հանրապետականի գրասենյակը «կձգտի իրազեկել, լուսավորել եւ ոգեշնչել բնակչության բոլոր խավերի ամերիկացիներին»:
Ռեսուրսն օգտատերերին թույլ է տալիս «իրենց մտքերը կիսել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի եւ նրա տիկինոջ՝ Մելանյայի հետ: Նախկին նախագահի կողմնակիցները, լրացնելով բլանկն իրենց կոնտակտային տվյալներով, կկարողանան թողնել Թրամփների զույգին որեւիցե միջոցառման հրավերի կամ ինչ-որ առիթով նրանց ողջույնի հայտ:
Մարտի 21-ին Թրամփի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը Fox News -ի եթերում հայտնել է, որ նախկին նախագահը սոցիալական ցանցեր կվերադառնա երկու կամ երեք ամիս հետո եւ հրապարակումներ կանի սեփական հարթակում: Մարտի 22-ին Սպիտակ տան նախկին ղեկավարը հավաստել է այդ մտադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: