Հրդեհ՝ Դիլիջանում․ այրվել է ռեստորանի տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 06։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է հյուրատուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 09:09-ին: Այրվել են տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը (մոտ 25 քմ):

Փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի մաքրման աշխատանքներ:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորան։

Տեսանյութեր

Լրահոս