Բաժիններ՝

Ուկրաինան կսկսի սահմանափակել բջջային ինտերնետը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը քննարկում է օդային հարձակումների ժամանակ բջջային ինտերնետին մուտք գործելու լրիվ կամ մասնակի սահմանափակումների հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «Общественное»-ն։

«Նման միջոցառումներում իմաստ կա։ Թե որքանով է դա անհրաժեշտ, կախված է կոնկրետ իրավիճակից և պայմաններից։ Հետևաբար, որոշ դեպքերում կարող է նպատակահարմար լինել նվազեցնել բջջային ինտերնետի արագությունը՝ ԱԹՍ-ների շահագործումը սահմանափակելու համար»,- հրատարակության հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նման սահմանափակումները կարող են արդյունավետ լինել տեսախցիկով հագեցած անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, քանի որ դրանց շահագործումը պահանջում է բարձր արագությամբ տվյալների փոխանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս