Բոլորը պետք է հիշեն ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում:
«Մենք Ադրբեջանի հետ հիանալի վստահելի հարաբերություններ ունենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա. դրանք կարող են ունենալ շատ ու շատ կողմեր, որոնք փոխշահավետ են: Հայաստանի հետ նույնպես պատմականորեն լավ հարաբերություններ են. մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին բերում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական զգալի օգուտներ»,- ասել է նա:
Պեսկովը նաեւ շեշտել է, որ բոլորը պետք է հիշեն ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: