Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետն ապրիլի 9-ի կհանդիպի Բայդենի հետ ԱՄՆ կատարելիք՝ իր այցի ընթացքում

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ձեռնամուխ են եղել ապրիլի 9-ին վարչապետ Յոսիհիդե Սուգայի եւ նախագահ Ջո Բայգդենի հանդիպման համաձայնեցմանը: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Սուգան իր այցն ԱՄՆ կսկսի ապրիլի 8-ին: Իսկ ուղեւորությունը կտեւի չորս օր: Ինչպես սպասվում է, Ճապոնիայի վարչապետը կդառնա առաջին օտարերկրացի ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի Բայդենի հետ: Ուղեւորությունից առաջ Սուգան պատվաստում կանցնի կորոնավիրուսի դեմ: Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Չինաստանի, ԿԺԴՀ-ի, կլիմայի փոփոխության հարցերը եւ երկկողմ ռազմավարական դաշինքը: 2009 թվականի փետրվարին այն ժամանակ Ճապոնիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Տարո Ասոն նույնպես դարձել է առաջին օտարերկրացի ղեկավարը, որին ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Սպիտակ տանը:

Այժմ արդեն Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեն դարձել է առաջին օտարերկրացի ղեկավարը, որը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա ընտրվելուց հետո, բայց մինչեւ պաշտոնակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ