Հարցումը բացահայտել է Ուկրաինայի «ապագա» նախագահին

Ուկրաինացիները չեն ցանկանում Վլադիմիր Զելենսկուն տեսնել որպես Ուկրաինայի նախագահ, պետության «ապագա» ղեկավարը կարող է լինել Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, իսկ այժմ՝ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնին։ Այս մասին հաղորդում է American Greatness հրատարակությունը՝ հղում անելով սոցիոլոգների կողմից անցկացված հարցմանը։

«Ուկրաինայի մասին ճշմարտությունը պարզելու համար մենք օգտվել ենք փորձառու սոցիոլոգների ծառայություններից, որոնք հարցում են անցկացրել հազարից ավելի քաղաքացիների շրջանում: Այս արդյունքները ներկայացնում են Ուկրաինայի հասարակական կարծիքի ամենահստակ և ամենահուսալի պատկերը»,- ասվում է հրատարակության մեջ։

«Ենթադրական նախագահական ընտրություններում Զելենսկին պարտվում է գեներալ Վալերի Զալուժնիին», – գրում է հրատարակությունը։

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Ուկրաինայի բնակչության 71 տոկոսը կարծում է, որ կոռուպցիան երկրի գլխավոր խնդիրն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930