Ուկրաինան հույս ունի, որ «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն Թուրքիայում
Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հույս ունի, որ ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ուկրաինացի պաշտոնյան հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ՝ խոսելով թուրք-ուկրաինական հարաբերությունների մասին։
«Մենք ունենք ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող «Antonov» ընկերություն։ Դրա միջոցով Թուրքիան կարող է ընդլայնել․ ավիացիոն ոլորտում իր ունեցած հնարավորությունները, իսկ Ուկրաինայի համար շանս է ընձեռվում իրանականացնել համատեղ նախաձեռնություն։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն Թուրքիայում, ինչպես նաև կհայտնվեն Թուրքիայի երկնքում»,- ասել է Բոդնարը։
Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինական «Antonov» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում էր AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացում ներգրավվել թուրք մասնագետներին: