![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը հաստատել է՝ Հայաստանը Շուշիում «Իսկանդեր» համալիր է կիրառել
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/iskander.jpg)
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությանը (ANAMA) հղումով գրում է Minval-ը։
Նշվում է՝ Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերից, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ։
«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատներն են՝ 39 ° 45’38.10″ N 46 ° 44’33.90 “E և 39 ° 45’27.80” N 46 ° 45’25.80 “E: Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», – ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Հայաստանը Շուշի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր»-ներ: