Բաժիններ՝

ԱԱ. Արման Անդրեասյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի առաջին մասնակիցը 70 կգ քաշայինների որակավորման փուլում գոտեմարտեց Տաջիկստանը ներկայացնող, ռուս Վիկտոր Ռասադիի հետ եւ կամային հաղթանակ տարավ 5:5 հաշվով: Մինչեւ գոտեմարտի ավարտը Անդրեասյանը պարտվում էր ռուս մրցկացին 3:5 հաշվով: Վերջին 2 վայրկյանում Հայաստանի ներկայացուցիչը երկու միավորանոց հնարքով առավելություն ստացավ հաշվի մեջ:

Մրցումային առաջին օրը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից մրցագորգ դուրս կգա նաեւ 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում կհանդիպի Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Վինչենցո Պերոդուի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930