 
                        Թուրքիայի ԱԽ նիստում կքննարկվի Աղդամում ստեղծված կենտրոնի հարցը
 
                                    Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի անվտանգության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT լրատվամիջոցը, նիստում քննարկվելու են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակը։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի օրակարգում քննարկվելու է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) շրջանում հունվարի 30-ին ստեղծված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի աշխատանքների հարցը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        