ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասին

ԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։

Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքէջը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դորոթի Շին։

«ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին օդային տարածքի այս տագնապալի խախտումների պայմաններում։ ԱՄՆ-ը խորհրդակցում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, և վստահ եղեք, որ մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,- նշել է Շին։

Նրա խոսքով՝ անցած չորեքշաբթի Լեհաստանի տարածք ներթափանցել են հենց ռուսական ռազմական անօդաչուներ։

«Նման գործողությունները, նույնիսկ եթե դրանք չնախատեսված են եղել, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում այդ հակամարտությունն ավարտելու ԱՄՆ բարեխիղճ ջանքերի նկատմամբ»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930