ԱՀԿ-ն ներկայացրել է կորոնավիրուսի՝ մարդուն փոխանցման չորս հնարավոր սցենար. AP
Նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն է փոխանցվել միջանկյալ օղակի միջոցով: Ըստ որում լաբորատորիայից արտահոսը, «չափազանց քիչ հավանական է», ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Չինաստանի եզրափակիչ հաշվետվության նախագծում, որին մարտի 29-ին ծանոթացել է Associated Press (AP) գործակալությունը։
Գործակալությունը սեւագիր տարբերակն ստացել է Ժնեւում գտնվող դիվանագետից, որը ներկայացնում է ԱՀԿ-ի կազմի մեջ մտնող երկրներից մեկը: Այս պահին հայտնի չէ, թե կարող են արդյոք ինչ-որ փոփոխություններ լինել պաշտոնապես հրապարակվող տարբերակում:
Զեկույցում ներկայացված է կորոնավիրուսի՝ մարդուն փոխանցման չորս հնարավոր սցենար հավանականության աստիճանի կարգով: Մասնագետների գնահատումներով՝ «հավանական է» կամ «շատ հավանական է», որ չղջիկներից փոխանցումը մարդկանց տեղի է ունեցել ինչ-որ մի այլ կենդանու միջոցով: Ըստ որում անմիջականորեն վարակումը չղջիկների միջոցով գնատհատվում է որպես պարզաես «հավանական»:
Նաեւ հնարավոր է, բայց ցածր հավանականությամբ, վարակման սցենարը սննդամթեքի միջոցով:
Նշված է, որ կորոնավիրուսի համավարակ հարուցած մերձավոր ցեղակից է հայտնաբերվել չղջիկների մոտ, սակայն «չղջիկների այդ վիրուների եւ SARS-CoV-2-ի միջեւ էվոլյուցին հեռավորությունը գնահատվում է մի քանի տասնամյակ, (այնպես որ) ենթադրվում է միջանկյալ օղակի (առկայությունը)»:
Հաշվետվության մեջ նշված է, որ շատ նման վիրուսներ են գտել պանգոլինների մոտ, սակայն այդ վարակին նաեւ ենթակա են ազնվաքիսերը եւ կատուները, այնպես որ տարածողներ կարող էին հանդես գալ նաեւ դրանք:
Եզրակացությունները պատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային մասնագետների խմբի՝ Ուհան այցի հիման վրա:
Մասնագետների խոսքով՝ առվել հավանական վարկածն այն է, որ վիրուսը վայրի կենդանիներից փոխանցվել է միջանկյալ օղակի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: