Բաժիններ՝

«Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բանտում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին», – ասել է բասկետբոլիստը։

Հիշեցնենք, որ Քանթերն ավելի վաղ հայտնել էր,որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031