Անգլիան համաճարակային առումով ռիսկային երկրների ցուցակի թարմացումից հետո Թուրքիային չի հանել վտանգավորևության «կարմիր» աստիճան ունեցող երկրների ցանկից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մենք միասին կարողացանք գործարքի ձևաչափը մշակել, բայց պետք է հիմնարար քաղաքական որոշումներ կայացնել: Մենք դեռ չենք հասել ավարտին:
Վրաստանում անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 34 հազար 104 թեստ. 20 հազար 282-ը՝ հակագենի, 13 հազար 822-ը՝ ՊՇՌ-թեստ, հայտնաբերվել է վարակման 699 նոր դեպք:
Եվրամիությունում որոշել են երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Ադրբեջանական հերթական սադրիչ քայլի արդյունքում Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել էին Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված էր Շուշին:
«Ուրախ եմ տեսնել նման մեծ պատվիրակություն Եվրոպական միությունից: Սա մեր համագործակցության, ԵՄ-ի և նրա անդամների՝ տարածաշրջանային հարցերում ներգրավման լավ ցուցիչ է: Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ չափազանց հաջող է: Ադրբեջանը ստորագրել է և ընդունել է փաստաթղթեր ու համաձայնագրեր ռազմավարական գործընկերության շատ երկրների հետ, 9 անդամ երկրի: Կարծում եմ՝ սա մեր երկրի շատ մեծ ձեռքբերումն է, քանի որ խոսքն անդամ երկրների ¾-րդի մասին է, և դա ցույց է տալիս համագործակցության լայն շրջանակները, որոնք տարածվում են երկկողմ հետաքրքրություն և նշանակություն ունեցող շատ ոլորտների վրա»,- այս մասին այսօր Ռումինիայի, Ավստրիայի ու Լիտվայի ԱԳ նախարարներին ու ԵՄ պատվիրակության ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, գրում է interfax.ru-ն:
Վրացի զինվորականների հերթական հոսքն է վերադարձել Աֆղանստանից՝ ըստ «Վճռական աջակցություն» առաքելությանը Վրաստանի մասնակցությունն ավարտելու պլանի: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Մոսկվայի հետ երկխոսւթյան զարգացմանը սպառազինությունների վերահսկողության շուրջը:
«Նրանք դեռևս կարծում են, որ բանակցությունների, հորդորների, կոչերի ճանապարհով հնարավոր է ներազդել Ադրբեջանի վրա։ Ես ասում եմ՝ ոչ, որովհետև իմ զրույցը Սեիդովի հետ ցույց տվեց, որ դրա հետ հույսեր կապել պետք չէ, իմ զրույցը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը կոնստրուկտիվ չէ, նրանք կոնկրետ պահանջներ ու նախապայմաններ են դնում՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախով հանդերձ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Միացյալ Նահանգները ոչ մի կարգի որոշումներ չի ընդունի սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանբ բնագավառում առանց Եվրոպայի մասնակցության:
Բաքվում տևական ժամանակ է՝ սկսվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարությունը: Հայ գերիներին մեղադրում են իբր ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու համար։
Չեխիայի արեւմուտքի Սոկոլով քաղաքի ոստիկանական ուսումնարանի ուսանողները հունիսի 25-ին թունավորվել են, ինչպես ենթադրվում է, քիմիական նյութից:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ գագաթնաժողովից առաջ իր ելույթում անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին՝ նշելով, որ Թուրքիայում մարդու իրավունքները սարսափելի վիճակում են և դրանց վրա Եվրամիությունը չի կարող աչք փակել:
Ռուսաստանի զինվորականները հունիսի 25-ին Միջերկրական ծովում խոշոր զորավարժություններ են սկսել վերջրյա նավերի, դիզելային սուզանավերի եւ օդուժի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթած Ուխնաագիյն Խուրելսուխը հունիսի 25-ին երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հունիսի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պայմանների կատարմանը վերաբերող հարցեր:
Վաշինգտոնն, ամենայն հավանականությամբ, Աֆղանստանում շուրջ 650 ամերիկացի զինվորականների կթողնի երկրից իր զորակազմի հիմնական մասի դուրսբերումից հետո: Հունիսի 24-ին այդ մասին հայտնել է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուր պաշտնատար անձանց թվից։
Այժմ, երբ սկզբնական կրքերը հանդարտվել են, մենք պետք է հստակ ամրագրենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում և հասկանանք, թե ինչ ենք անելու: Կհանձնվենք, կթքենք ամեն ինչի վրա և ամեն ինչ կթողնենք պատահականության հույսին, թե մենք դեռ ուժ կգտնենք շարունակելու պայքարը՝ փրկելու մեր Հայրենիքը կործանումից կամ այլ կերպ ասած Հայաստանը թուրքական վիլայեթ վերափոխելու վտանգից:
Առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 16-ը՝ տուժել Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգի Շանցզյու քաղաքի մարզական կենտրոնում հունիսի 25-ի առավոտյան բռնկած հրդեհի հետեւանքով:
Հունիսի 25-ի վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով եկրաշարժ է արձանագրվել Քաբուլում եւ Աֆղանստանի մի շարք այլ քաղաքներում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Գրեթե 275 մլիոն մարդ ամբողջ աշխարհում անցյալ տարի թմրանյութեր է գործածել, որոնցից 36 միլիոնը տառապել է թմրակախվածության պատճաով տարբեր տեսակի խանգարումներով:
Չեխիայում հունիսի 24-ին շուրջ 45 հազար ընտանիքներ առանց լույսի են մնացել տեղատարափների պատճառով, որոնք տեղ-տեղ վերածվել են ամպրոպով անձրեւների:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցիներին կոչ է անում՝ արտասահման մեկնելիս հաշվի առնել ռիսկերը, իրադրությունը կարող է փոխվել մեկ օրում։
Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար:
Միացյալ Նահանգների ազգային պաշտպանության նոր խմբագրվածքը կհրապարակվի մոտավորապես եկող տարվա սկզբին: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել է քաղաքական գործերով Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլը։
Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն է: