
Ուխնաագիյն Խուրելսուխն ստանձնեց Մոնղոլիայի նախագահի պաշտոնը

Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթած Ուխնաագիյն Խուրելսուխը հունիսի 25-ին երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել է ՄՕՆՑԱՄԷ գործակալությունը:
«Հունիսի 9-ին ընտրված՝ Մոնղոլիայի վեցերորդ նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հունիսի 25-ին երդում է տվել Պետական մեծ խուրալի (խորհրդարանի) պատգամավորների, Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի ղեկավարության եւ կառավարության անդամների առջեւ»,- հայտնում է գործակալությոնը:
«Ես երդվում եմ պաշտպանել Մոնղոլիայի անախությունը, ինքնիշխանությունը եւ ազգային միասնությունը, կիրառել Սահմանադրությունը եւ ազնվորեն կատրել նախագահի պարտականությունները»,- մեջբերում է ՄՕՆՑԱՄԷ-ն Խուրելսուխի խոսքը:
Հունիսի 9-ին Մոնղոլայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ քվեարկելէ ընտրողների շուրջ 69 տոկոսը:
Ուխնաագիյն Խուրելսուխն իր համար ապահովել է ընտրական տեղամասեր ներկայացած բնակիչների 67 տոկոսի պաշտպանությունը: Այս տարվա ընտրությունները դարձել են առաջինը երկրի Սահմանադրությունում ուղղումներ մտցվելուց հետո, որոնց համաձայն պետության ղեկավարը կարող է այդ պաշտոնն զբաղեցնել վեց տարի՝ առանց վերընտրման իրավունքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: