Փարիզը կարևոր նշանակություն է տալիս Մոսկվայի հետ երկխոսությանն սպառազինությունների վերահսկողության շուրջ
Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Մոսկվայի հետ երկխոսւթյան զարգացմանը սպառազինությունների վերահսկողության շուրջը: Հունիսի 25-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո։
«Մենք կարեւոր ենք համարում Ռուսաստանի հետ երկխոսության զարգացումը սպառազինությունների նկատմամբ վերահսկոության շուրջը»,- ասել է նա: Ֆրանսիայի նախարարի խոսքով՝ «այն պետք է բովանդակալից լինի»:
Եվրամիությունը պետք է բարձր մակարդակով երկխոսություն վարի Ռուսաստանի հետ, նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ տերություն է եւ հարեւան, որի հետ անհրաժեշտ են կայուն հարաբերություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: