
Չեխիայում 45.000 ընտանիք առանց լույսի է մնացել տեղատափների պատճառով

Չեխիայում հունիսի 24-ին շուրջ 45 հազար ընտանիքներ առանց լույսի են մնացել տեղատարափների պատճառով, որոնք տեղ-տեղ վերածվել են ամպրոպով անձրեւների: Այդ մասին հայտնել է ČTK լրատվական գործակալությունը։
Էլեկտրիկների բրիգադներն անսարքությունների վերացման աշխատանքներ են կատարում էլեկտրահողորդման գծերի 55 տեղամասերում: Այս պահին էլեկտրականության մատակարարումների առավել բարդ իրավիճակ է ստեղծված Կենտրոնական եւ Հարավային Չեխիայում: Նորոգման բանվորների բրիգադները հրշեջների օգնությամբ վերացնում են փոթորկային քամու պոռթկումներից տապալված ծառերի կուտակները: Վատ եղանակի հարուցած դժվարությունները դարձել են ազգային երկաթուղու աշխատանքի ընդհատումների պատճառ: Դրա ավելի քան 20 հատվածներում սահմանափակված է գնացքների երթեւեկությունը:
Տեղատարափ անձրեւները հանգեցրել են գետերում ջրի մակարդակի կտուկ բարձրացման: Որոշ վայրերում հեղեղումների սպառնալիք է առաջացել: Չեխիայում տեղատարփներն ու ամպրոպային անձրեւներն սկսվել են հունիսի 21-ին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հանրապետությունում եղանակի փոփոխության հարկ է սպասել առաջիկա հանգստյան օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: