
Թուրքիան ՆԱՏՕ-ի ձեռքում գործիք է ծառայում. թուրք փորձագետ

Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կոնֆերասնին առցանց միացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:
Կոնֆերանսին մասնակցած Ռուսաստանի հարցերով թուրք փորձագետ Քերիմ Հասը Twitter-ում գրել է, թե ելույթում ինչ դիտարկումներ է արել Թուրքիայի վերաբերյալ:
Հասը նշել է, որ այս տարվա կոնֆերանսին Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների չեն հրավիրել:
Նա, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի ելույթի՝ Աֆղանստանի հարցին վերաբերող հաստվածին, նշել է, որ ռուսները Աֆղանստանի ծրագրում ցանկանում են նաև ներառել Իրանին: Նա նշել է, որ հարց է առաջանում, թե ռուսների համար Թուրքիան կայունություն հաստատող, թե խարխլող երկիր է:
Հասն, այնուհետև խոսելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին, համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն իր մշակած ռազմավարությամբ ցանկացել է հետխորհրդային երկրներում ընդլայնել Թուրքիայի ռազմական ներկայությունը:
«Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում, Ադրբեջանում, Վրաստանում և նաև Ղըրղըզստանում»,-նկատել է նա:
Նրա խոսքով՝ Թուրքիան ինչ-որ իմաստով ՆԱՏՕ-ի «հիբրիդային պատերազմի» մեթոդ է, որում ՆԱՏՕ-ն այդ երկրին որպես «լինգ» (գործիք) է օգտագործում:
«Իրական խնդիրն այն է, որ Թուրքիան իրեն չափազանց շատ դեր է վերապահում»,-գրել է Հասը: