Ֆրանսիայի ամենահզոր հիդրոէեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին:
Իրանի հարավ-արեւելքի Խուզեստանի նահանգում հունվարի 22-ին սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 21-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է իննի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք:
Վրաստանում 85 տարեկան հասակում վախճանվել է նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան, որը կառավարությունը գլխավորել է նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման ժամանակներում։
Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք է առաջացրել Բեյրութում։
Նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան է ստեղծվել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ շարունակվում է հիվանդության տարածումը:
Չինաստանի իշխանությունները ներկայացրել են միանգամյա պլաստիկի օգտագործման կրճատման ընդգրկուն պլան:
ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել է:
Բրիտանացի արքայազն Հարրին հունվարի 20-ի երեկոյան մեկնել է Մեծ Բրիտանիայից եւ ուղեւորվել Կանադա, որտեղ ներկայում գտնվում է նրա տիկին Մեգանը՝ իրենց ընդհանուր որդու՝ ութամսական Արչիի հետ, այն բանից հետո, երբ զույգը հայտարարել է իրենց արարողակարգային պարտականությունների մեծ մասի կատարումից հրաժարվելու մասին:
Airbus-ի փորձարկվող ինքնաթիռը հաջողությամբ կատարել է առաջին ամբողջովին ավտոմատ վերթիռը Ֆրանսիայի հարավի Թուլուզ-Բլանյակ օդանավակայանում:
Ճապոնիայի կառավարությունը հունվարի 21-ին հաստատել է արարողությունների կարգը՝ արքայազն Ակիսինոյին որպես կայսերական գահի նոր ժառանգորդի, երկրին եւ աշխարհին ներկայացնելու կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նախարարների նոր կաբինետի կազմի մասին:
2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Չինաստանից Ավստրալիայի Բրիսբենի օդանավակայան ժամանած տղամարդը տեղավորվել է կարանտինում՝ նրա մոտ նոր տիպի թոքաբորբի ախտանիշերի հայտաբերումից հետո:
«Փտած սելյոդկայի» մեթոդը, «Շրջած բուրգի» մեթոդը, «Մեծ ստի» մեթոդը, «40/60» սկզբունքը, «Բացարձակ ակնհայտության» մեթոդը: Հավանաբար դուք էլ գիտեք այդ մեթոդներն ու տեխնիկաները, սակայն չեք գիտակցում դա:
Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Սերգեյ Լավրովը պահպանել են իրենց նախարարական պորտֆելները։
ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ:
Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ դարձած Ստամբուլի ջրանցքի կառուցումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկը՝ «Money Maker Management»-ը:
Ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի երկու բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել:
Մեծ Բրիտանիան հրաժարվել է ցանկացած պետական ներդրումներից արտասահմանում ածխային էներգետիկայում:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ամենայն հավանականությամբ առաջիկայում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ հստակեցված չեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
Boeing ընկերությունը պլանավորում է 777X մոդելի նոր հանրանավի առաջին թեստային թռիչքն անցկացնել այս շաբաթ:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թիվն աճել է մինչեւ 217: Հունվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) բելառուսական կողմի հետ բանակցություններ է վարում այդ երկրին ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ:
Իսպանիայի իշխանությունները հունվարի 21-ին հավանություն են տվել երկրում արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագրի հաստատման համաձայնագրին:
ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը:
Տայվանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: