
Անգլիան Թուրքիային չի հանել համաճարակային առումով վտանգավոր երկրների ցանկից

Անգլիան համաճարակային առումով ռիսկային երկրների ցուցակի թարմացումից հետո Թուրքիային չի հանել վտանգավորևության «կարմիր» աստիճան ունեցող երկրների ցանկից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ «կարմիր ցուցակում» գտնվող երկրներից Անգլիա ժամանողները պարտավոր են օդանավակայանի մոտակ հյուրանոցներից մեկում իրենց հաշվին 10 օրանոց կարանտին անցնել:
Նշվում է, որ օրերս կատարված թարմացման արդյունքում կանաչ ցուցակում են հայտնվել Մալթան, Իսպանիան, Պորտուգալիան, կարիբյան կղզիները և մի քանի այլ կղզային կազմավորումներ:
Թուրքիան, որն Անգլիացի տուրիստների նախընտրելի ուղղություններից մեկն է «կարմիր ցուցակում» է գտնվում մայիսի 12-ից ի վեր:
Անգլիայում կազմել են նաև «դեղին երկրների» ցուցակ, որտեղից եկողները պատվաստման 2 չափաբաժինն ունենալու պարագայում կազատվեն տասնօրյա կարանտինից: