
Բայդենն արտակարգ դության ռաժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության մասին եւ կարգադրել է (տրամադրել) դաշնային օգնություն ի լրումն տեղի իշխանությունների եւ նահանգի (իշխանությունների) ջանքերի արտակարգ պայմանների կապակցությամբ, որոնք առաջացել են Սերֆսայդ քաղաքում շենքը փլվելու հետեւանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բայդենի կարգադրությունը ենթադրում է օգնություն Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ երկրի Արտակարգ իրավիճակների դաշային վարչության կողմից: Հունիսի լույս 24-ի գիշեր 12-հարկանի շենք է փլվել Մայամի Դեյդի օկրուգի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է մեկ մարդ, 99 մարդու ճակատագիրը մնում է անհայտ: Պատահարի շրջանում սահանափակված է տրանսպորտի երթեւեկությունը: Տեղում աշխատում են ոստիկանության եւ հշեջ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: